Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այվազյանի բեմադրած «Առլեզը» մինչև օրս գերազանցված չէ

Այվազյանի բեմադրած «Առլեզը» մինչև օրս գերազանցված չէ
14.11.2013 | 17:59

Այս օրերին Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում ներկայացվում են Աղասի Այվազյանի պիեսները:

Արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ իր խոսքում նշեց, որ Աղասի Այվազյանն ունի 24 պիես, որոնցից շատերը դեռ ընթերցման փուլում են:
Կան պիեսներ, որ մի քանի անգամ են բեմադրվել, չնայած դրան, արձակագրի կարծիքով, դեռ շատ քիչ են անդրադարձել Աղասի Այվազյան-դրամատուրգի ստեղծագործություններին: Նա համոզված է, որ եթե Աղասի Այվազյանն ապրեր այնպիսի ժամանակաշրջանում, որը մեծ հնարավորություն ընձեռեր, ինքն էլ այն տարիքում լիներ, որ կարողանար ամբողջ եռանդով աշխատել, իր պիեսներն ինքը կբեմադրեր։
Աղասի Այվազյանն էկրանավորել է «Լիրիկական երթ», «Վառած լապտերը», «Գաղտնի խորհրդականը», բեմադրել է «Առլեզը» հեռուստաներկայացումը, որը տարբեր մեկնաբանությամբ բեմադրվել է, սակայն, Ալիս Հովհաննիսյանի կարծիքով, Այվազյանի բեմադրած «Առլեզը» մինչ օրս գերազանցված չէ:
«Այվազյանական» թատերական 2-րդ փառատոնի շրջանակում մինչև նոյեմբերի 18-ը հանդիսատեսը կարող է դիտել «Գոյություն», «Առլեզ», «Ցեղի ֆիզիոլոգիան», «Օվկիանոսի հեքիաթներ» ներկայացումները:


Արմինե ՍՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ